Սիրիական Հմոս քաղաքում ապրիլի 4-ին ամբողջությամբ այրվել է Կարմիր մահիկի շենքը:

Ինչպես տեղեկացնում է  Reuters-ը, հրդեհի պատճառների մասին հակասական տեղեկություններ են ստացվում:  Վարկածներից մեկով շենքը բռնկվել է հարեւան շրջանում տեղի ունեցած հրետանային կրակի արդյունքում, մյուսով` այն այրել են դիվերսանտները:

Ընդ որում` Reuters-ի աղբյուրները նշում են, թե չարագործներն իմացել են` որ կազմակերպությունն է տեղակայված այդ շենքում: