43-ամյա կորեացի Վան Կոյին, որը հրաձգություն էր կազմակերպել Քալիֆորնիայի Օքլենդ քաղաքի Քրիստոնեական համալսարանում, կանխամտածված սպանության եւ սպանության փորձի մեղադրանք են ներկայացրել: Բոլոր մեղադրանքների համադրմամբ Վան Կոյին մահապատիժ է ապասվում:
Հիշեցնենք, հանցագործը ապրիլի 2-ին սպանել է վեց ուսանողների եւ քոլեջում աշխատող քարտուղարին: Եւս երեք մարդ վիրավորվել են:
Վան Կոն, որը «Օյքոս» համալսարանի մասնավոր քոլեջից դուրս է մնացել 2011թ. նոյեմբերին, խոստովանել է բոլոր սպանություններրը` ոստիկանությանը հայտնելով, որ կրակ է բացել այն բանից հետո, երբ չի գտել ուսումնական հաստատության ադմինիստրատորին, գրում է Lenta.ru-ն:
Չի բացառվում, որ Վան Կոն կրակոցներն սկսել է այն պատճառով, որ քոլեջի աշխատակազմը հրաժարվել է վերադարձնել նրա վճարած ուսման վարձը:




























