Եգիպտական «Մահմեդական եղբայրները» հյուրընկալվել են Սպիտակ տանը: ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը հաստատել է այս փաստը:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վիթորը  հաղորդել է, որ Եգիպտոսում հաղթած կուսակցության Վաշինգթոնում գտնվող մի քանի ներկայացուցիչներ հյուրընկալվել են Սպիտակ տանը: Վիթորը նշել է, որ հյուրերի հետ հանդիպել են ոչ միայն դեմոկրատները, այլեւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, այդ թվում` սենատոր Ջոն ՄըքՔեյնը, հաղորդում է gazeta.ru-ն:

Նախագահ Օբամայի քաղաքական հակառակորդները նրան մեղադրում են միամտության մեջ: Նրանք պնդում են, որ «Մահմեդական եղբայրները» ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչների հետ հանդիպումն օգտագործում են իրենց իշխանությունն օրինականացնելու համար, բայց նրանց ծրագրերը հակասում են Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի շահերին: