Ժնեւյան Shawish ոսկերչական տան ոսկերիչները տեխնոլոգիական յուրօրինակ գլուխգործոց են ներկայացրել. նրանք ստեղծել են ամբողջական ադամանդից աշխարհում առաջին եւ առայժմ միակ մատանին: 

Դրա համար պահանջվել է 150 կարատանոց քար եւ ծանր աշխատանք ինչպես մշակման ավանդական մեթոդներով, այնպես էլ լազերային սարքավորումների կիրառմամբ:

Նրանք շատ են չարչարվել, քանի որ թափանցիկ նյութերը դժվարությամբ են ենթարկվում լազերային ճառագայթման, այն անցնում  է դրա միջով:

Հենց այդ պատճառով ներկայացված մատանին կարելի է համարել ոչ միայն ոսկերչական, այլեւ տեխնոլոգիական գլուխգործոց, հաղորդում է  Fashiontime-ը:

Զարդի արժեքը դրա կարգավիճակին համապատասխան է` 70 միլիոն դոլար: