Ամերիկացի տղամարդը ծրագիր է մշակել, որն ավտոմատ կերպով անջատում է ինտերնետը կամ արգելափակում ուշադրությունը շեղող կայքերը, որպեսզի մարդը կենտրոնանա իր աշխատանքի վրա: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ֆրեդ Շտուցմանը ցանկացել է իր համակարգիչը «վերածել տպող սարքի՝ գիտական թեզ գրելու համար»:
Ինչպես գրում է New Scientist-ը (թարգմանությունը՝ InoPressa-ի), Freedom ծրագիրը որոշակի ժամանակով անջատում է ինտերնետը: Նորից ցանցին միանալու համար պետք է համակարգիչն անջատել ու նորից միացնել: Մեկ այլ՝ Anti-Social ծրագիրը արգելափակում է աշխատանքից շեղող կայքերը, մասնավորապես, սոցիալական ցանցերը:
Այսօրվա դրությամբ, ավելի քան 300 հազար մարդ բեռնել է Freedom եւ 125 հազար մարդ՝ Anti-Social ծրագրերը:
Պարբերականի փոխանցմամբ, սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են շեղում մարդկանց աշխատանքից՝ ստիպելով նրանց արձագանքել ստացված հաղորդագրություններին: Շտուցմանը համարում է, որ մարդիկ չունեն կամքի ուժ կամ բնածին ունակություն՝ ինքնուրույն ազատվել այդ գայթակղությունից:




























