2011 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ենթադրյալ 5 կազմակերպիչների նկատմամբ վերջնական մեղադրանքներ են առաջադրվել: Նրանք կկանգնեն դատարանի առաջ մայիսին: Դատելով մեղադրանքներից, նրանց մահապատիժ է սպառնում:
Այս գործով 5 մեղադրյալներից է Խալիդ Շեյխ Մոհամեդը, ով համարվում է խոշորագույն այս ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը: Մոհամեդին ձերբակալել են 2003 թվականին՝ Պակիստանում: Նրան, ինչպես նաեւ Վալիդ բին-Ատաշեին, Ռամզի Բինալշիբին, Ալի Աբդ ալ-Ազիզին եւ Մուստաֆա Ահմեդ ալ-Հասաուիին ահաբեկչության, օդանավ գրավելու եւ սպանությունների մեղադրանքներ է առաջադրվել, հաղորդում է Pravda.ru-ն:
Միաժամանակ, Պենտագոնը հայտարարել է ամբաստանյալներին համապատասխան պաշտպանություն ապահովելու մասին: Նրանց կպաշտպանեն իրավաբաններ, ովքեր նախկինում մասնակցել են դատական գործերի, որտեղ ամբաստանյալներին մահապատիժ է սպառնացել: Դատական նիստերը կայանալու են Գուանտանամոյում, որոնց անցկացման կոնկրետ ամսաթիվը չի նշվում:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու օդանավ են ուղղել դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկու աշտարակները: Երրորդ օդանավը ուղղել են Պենտագոնի շենքի ուղղությամբ: Եվս մեկ օդանավ ընկել է Փենսիլվանիայի նահանգում, քանի որ վերջինիս անձնակազմը փորձել է հետ վերցնել օդանավի կառավարումն ահաբեկիչներից: Ընդհանուր առմամբ զոհվել է 3 հազար մարդ, տուժել 6 հազարը: 30 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում:




























