Ավստրալական օդանավը, որը Դարվինից բեռ էր տեղափոխում Պեպիմենարտի, արտակարգ վայրէջք է կատարել, երբ օդաչուն իր խցիկում թունավոր օձ է հայտնաբերել:

Օձը թաքնվել էր սարքավորումների վահանակի տակ եւ իր գոյության մասին հիշեցրել է թռիչքից 20 րոպե անց՝ մահու չափ վախեցնելով օդաչուին: Օդաչուն պատմել է, որ վախից սկսել է զարկերակն արագ խփել: Նա սկզբում ցանկացել է վերադառնալ Դարվին, սակայն չի կարողացել կապ հաստատել դիսպետչերի հետ, քանի որ օձը փակել է կապի կոճակը, հաղորդում է LifeNews-ը:

Փորձառու օդաչուն բարեհաջող վայրէջք է կատարել, որից հետո մասնագետները զննել են օդանավը, սակայն այդպես էլ թունավոր օձին չեն գտել: Օդաչուի խոսքով, վերջին անգամ ինքն օձին տեսել է վայրէջքի ժամանակ, երբ օձը սողացել է հենց ոտքի վրայով:

Օդային ծառայություններն արգելել են օգտագործել այդ օդանավը, քանի դեռ օձին չեն գտել: