ԱՄՆ-ը կթուլացնի Մյանմարի նկատմամբ կիրառած պատժամիջոցները: Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, կվերացվեն վիզային պատժամիջոցները եւ բանկային գործունեության ոլորտում մի շարք սահմանափակումներ: Դրա արդյունքում Մյանմարի կառավարության ներկայացուցիչները կարող են այցելել ԱՄՆ:
Եվրամիության առաջնորդները նույնպես հայտարարել են նման քայլեր ձեռնարկելու մասին, հայտնում է «Գլավրեդը»:
Ավելի վաղ` չորեքշաբթի, Կամբոջայում տեղի ունեցող հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (АСЕАН) գագաթաժողովի մասնակիցներն այդ երկրի դեմ միջազգային պատժամիջոցների վերացման կոչ էին արել:
Ապրիլի 1-ին Մյանմարում լրացուցիչ ընտրությունների ընթացքում հաղթանակ է տարել ընդդիմադիր կուսակցությունը, որը գլխավորում է Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին: Անցած քվեարկությունը փորձագետներն անվանում են Մյանմարում ամենաազատը վերջին տարիներին:




























