Ապրիլի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 36-ամյա Սուրեն Օհանյանին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նա 2009 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման  մեջ:

Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Սվաճյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վիգեն Գալստյանին, որը 2005 թ. դեկտեմբերի 5-ից Ուկրաինայի Դոնեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր  ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: