Ադրբեջանի բոլոր հաստատություններում, պետական հիմնարկներում Ադրբեջանի քարտեզն է պատկերված: Սա կոմպլեքսավորված կամ կոմպլեքսավորվող հասարակության հատկանիշ է; Այդ մասին այսօր` ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է «Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Ամեն տեղ հսկայական քարտեզներ` Ղարաբաղը մեջն ընդգրկված, այսինքն իշխանությունները «ՄԵծ Ադրբեջանի» գաղափարը փորձում են փաթաթել իրենց ժողովրդի վզին, անընդհատ հիշեցնում են այն, ինչ այդ ժողովուրդն ուզում է մոռանալ»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց. «Երբ խոսում ես ադրբեջանցիների հետ, զգում ես, որ նրանց պետք չէ»: Ադրբեջանի քարտեզը պատկերված է բոլոր դրամների վրա, եւ դա խոսում է «հոգեվիճակի մասին»:
Լիլիթ Գալստյանի խոսքով, տեղում լինելն ու զգալը բոլորովին այլ է: «Ալիեւի հռետորիկան եւ այն իրականությունը, որ կա, բոլորվին այլ է: Ի տարբերություն Ալիեւի, նրանք շարունակ խաղաղ երկխոսության, հասկանալու, կոմպևոմիսի կողմնակից են: Փոխադարձ շահեկան լուծումների կողմնակից են եւ դա խոսում են ադրբեջանցի պատգամավորները»,- նշեց պատգամավորը:




























