2012 թվականի առաջին եռամսյակի բյուջետային ծրագիրն ամբողջությամբ կատարվել է: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մասնավորապես, բյուջետային մուտքերի ծավալը` հարկեր տուրքեր եւ սոցվճարներ, կազմել է 177 մլրդ դրամ, ինչը 3,2 տոկոսով գերազանցել է 2011-ի առաջին եռամսյակի ցուցանիշը:

«Ծրագիրն ամբողջությամբ կատարվում է: Վստահ եմ, որ այդ տեմպով մենք կշարունակենք մինչեւ տարվա վերջ»,-ընդգծել է վարչապետը, հիշեցնելով, որ նպատակային մակրոտնտեսական ցուցանիշները համաձայնեցված են Կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պետհաստատություններին ներկայացնել ծախսերի պլաններն առաջիկա 3 տարիների համար: