ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆավզին հաստատել է տեղեկությունը, որ Անանն Իրան կայցելի հաջորդ շաբաթ: Նա հայտնել է, որ հատուկ բանագնացը Թեհրանում կլինի ապրիլի 11-ին:

Քոֆի Անանի այցի նպատակը ՍԻրիայում ստեղծված իրավիճակի քննարկումն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անանի Թեհրան այցելության մասին հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, սակայն այն ժամանակ հտուկ բանագնացի ներկայացուցիչները հերքել էին այդ լուրը: Ապրիլի 4-ին Սալեհին հաղորդել էր, որ Անանի այցը հետաձգվել է նրա խիտ գրաֆիկի պատճառով եւ կկայանա հաջորդ շաբաթ:

Նշենք, որ Իրանը Սիրիայի քիչ դաշնակիցներից մեկն է: Սիրիայում իշխանության են շիա ալավիները, որոնք շիա ուղղության նույն ուղղության ներկայացուցիչներ են, որը տարածված է Իրանում: