Վրաստանը կսահմանափակի գերմանացի դիվանագետ Դիտեր Բոդենի հետ շփումները, որը նախկինում գլխավորում էր երկրում ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առաքելությունները: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Դիտեր Բոդենը  եվրոպական տարբեր  հիմնադրամների գծով  շարունակում է այցելել Թբիլիսի  որպես փորձագետ, նա նաեւ լինում է Աբխազիայում, որի խնդրով մի քանի տարի առաջ զբաղվել էր սերտորեն` առաջարկելով  կողմերի համագործակցության բանաձեւեր, մեկնաբանում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: 

Ըստ Կալանդաձեի` Դիտեր Բոդենը «հրապարակայնորեն քննադատում է միջազգային գործընկերների հետ վրացական կողմի նախաձեռնությունները»,  նրա ռազմավարությունը Աբխազիայիեւ   Հարավային Օսիայիխնդիրների լածման ուղղությամբ նա անվանել է «երեւակայական»:

Փոխնախարարը նշել է, որ Դիտեր Բոդենը հաճախ  է խոսում Վրաստանի սխալների մասին` այն համեմատելով «Երրորդ ռեյխի» հետ, եւ Վրաստանին կոչ է անում  «ներողություն խնդրել, ինչպես որ իր ժամանակին արել էր նացիստական Գերմանիան»: «Նման դիրքորոշումը կտրականապես անընդունելի է վրացական  կողմի համար», – հայտարարել է նա:

Ընդ որում նա նշել էր, որ Վրաստանը չի արգելում  նրան գալ,  բայց  նրան չի ընդունի պաշտոնական մակարդակով`  պատվիրակության կազմում: Դիտեր Բոդենի այցը նախատեսվում է այս շաբաթ: