Աստանայում, ապրիլի 6-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտգործնախարարների խորհուրդների նիստերին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: