Իսլամիստները Մալիի հյուսիս-արեւելքում գտնվող Գաո քաղաքում գրավել են Ալժիրի հյուպատոսությունը եւ բռնությամբ պահում են դիվանագետներին:

Ինչպես AFP-ին հայտնել են ականատեսները, իսլամիստները շենքի վրայից իջեցրել են Ալժիրի դրոշը եւ դրա փոխարեն բարձրացրել սալաֆիների սեւ նշանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հանուն Ազավադի (MNLA) ազատագրման ազգային շարժման ապստամբները հայտարարել են Մալիի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին: