Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է նոր ՌԼԿ Հարավային Կովկասի տարածքում, ապա ավելի լավ է այն կառուցել Հայաստանում: Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Ադբրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի նման կառույցի շինարարության հարցը: Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը` փորձագետը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ներկա պահին դժվար է խոսել Հայաստանում ՌԼԿ-ի կառուցման հավանականության մասին: «Ռազմական տեսանկյունից Ադրբեջանում գոյություն ունեցող կայանը տեխնիկապես հնացել է: Եթե ռուսներին անհրաժեշտ է նոր իրադրություն ստեղծել տարածաշրջանում, ապա ավելի լավ է կառուցել այն Հայաստանում, որն ավելի հարավ է եւ բարձրադիր, այսինքն ընդգրկումն ավելի մեծ է»,-նշել է փորձագետը:




























