Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն  մայիսի 6-ին, միաժամանակ տեղի կունենան նաեւ  խորհրդարանական եւ ավագանու ընտրությունները: Այդ մասին ապրիլի 5-ին հայտնել է  երկրի խորհրդարանի  նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչը: 

Նա հայտնել է, որ առավոտյան պաշտոնական ծանուցում  է ստացել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի կամավոր հրաժարականի մասին, որը թույլ է տվել նախագահական ընտրությունների ժամկետ նշանակել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տադիչն իր պաշտոնը կլքի ուրբաթ` ապրիլի 6-ին: Հրաժարականը միաժամանակ համարվում է նաեւ մարտավարական քայլ` ավելի շատ ձայներ ստանալու եւ բյուջետային միջոցներ տնտեսելու նպատակով: 

Նախօրեին, հայտարարելով հրաժարականի մասին` Տադիչը հայտնել էր, որ կմասնակցի  նախագահական արտահերթ ընտրություններին: