Մեծ ադրոնային կոլայդերը նոր ռեկորդ է սահմանել: Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) ղեկավարությունը հայտարարել է, որ կոլայդերի էներգիան կավելացվի մինչեւ 4 տերաէլեկտրավոլտ, որը 0,5 տերաէլեկտրավոլտով ավելին է, քան կոլայդերի աշխատանքը 2010 եւ 2011 թվերին:

CERN-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, էլեմենտար մասնիկների առաջին բախումները էներգիայի նոր մակարդակով սկսվել է ապրիլի 5-ին: Ստացվում է, որ այսօր բախումների գումարային էներգիան կազմել է 8 տերաէլեկտրավոլտ: Դա համաշխարհային նոր ռեկորդ է, հաղորդում է «Վեստի.ռու»-ն: