Բրյանսկի մանկասպան ծնողներին մեղադրանք է ներկայացվել:

Բրյանսկի մարզի բնակիչ Ալեքսանդր Կուլագինին մեղադրանք է ներկայացվել անչափահասի սպանության հոդվածով, իսկ երեխայի մորը` Սվետլանա Շկապցովային` սպանությանը մեղսակից լինելու հոդվածով: Համապատասխան հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Ավելի վաղ երեխայի ծնողներին մեղադրել են կեղծ տեղեկություն տարածելու մեջ, հաղորդում է «Պոլիտ.ռու»-ն:

Հիշեցնենք, որ 9 ամսական Անյա Շկապցովային քննիչները եւ կամավորները փնտրել են մարտի 11-ից: 19-ամյա մայրը ոստիկանությանը հայտնել է, որ մտել է գազանանոց, իսկ դուրս գալով` չի գտել երեխային` օրորոցի մեջ: Լայնամասշտաբ փնտրողական աշխատանքներ են սկսվել:

Քննիչները առեւանգումը բացահայտել են մարտի 29-ին, երբ խոստովանական ցուցմունք է տվել երեխայի մայրը: Նրա խոսքով, երեխան մահացել է իրեն հասցված ծեծի արդյունքում դեռ մարտի 2-ին: Երեխայի մարմինը Կուլագինը տեղափոխել է հարեւան շրջան, այրել եւ թաղել իր տատիկի գերեզմանոցում: