Հարվարդում կբացվի «Հայերը եւ գիրքը» խորագրով ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Կներկայացվեն  հայկական աղոթագրքեր,  հայ առաջին տպագիր գրքի վերարտադրությունը, հայատառ առաջին տպագիր Աստվածաշունչը, ձեռագրեր եւ այլն, հաղորդում է «The Armenian Mirror Spectator»-ը:

Կցուցադրվեն նաեւ Հարվարդի գրադարանին, Հայկական գրադարանին եւ Ամերիկայի թանգարանին,  Հայկական հետազոտությունների  ազգային ասոցիացիային, Հայ մշակութային հիմնադրամին պատկանող ցուցանմուշներ, ինչպես նաեւ նմուշներ` Հարվարդի պրոֆեսոր Ջեյմս Ռասելի մասնավոր  հավաքածուից: