Ղազախստանի խանութներից առգրավում են «Բայթերեք» օղին, որի պիտակիի վրա գրված է. «Ալլահի ուժը կհերիքի բոլորին»:

Պիտակի վրա Ալլահի անվան հայտնվելը սրբապղծություն է դիտարկվել:

Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ը, ապրիլի սկզբին արաբերեն «Ալլահ» գրությունը «Բայթերեք»-ի վրա տեսել է բնակիչներից մեկը: Տղամարդը գնել է օղին եւ տարել մզկիթ: Հոգեւորականները նրան հայտնել են, որ շշի բերանին մի ողջ արտահայտություն կա Ղուրանից: Բառացի դա հնչում է այսպես. «Ալլահի ուժը կհերիքի բոլորին» (կա թարգմանության եւս մեկ տարբերակ. «Չկա ուժ, որը գերազանցում է Ալլահի ուժին»):

Օղու արտադրությամբ զբաղվող «Գոեմ» ընկերությունը նամակ է հղել Ղազախստանի մուֆթիին, որտեղ ներողություն է խնդրում իր արարքի համար: Նամակում նշվում է, որ պիտակի դիզայնը մշակել են Ռուսաստանում, որտեղ արաբերեն «Ալլահ» բառը շփոթել են ղազախական զարդանաշխշերի հետ: