Մոսկվայի մարզային Դուման, այսօր` ապրիլի 5-ին, Սերգեյ Շոյգուին միաձայն ընտրել է Մերձմոսկվայի նահանգապետ:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, նրա թեկնածության օգտին քվեարկել են նիստին ներկա բոլոր 46 պատգամավորները:
Նոր նահանգապետն իր լիազորությունների կատարմանը կանցնի մայիսի 11-ից` պաշտոնակալման արարողությունից հետո: Մինչ այդ տարածաշրջանի ղեկավարի պարտականությունները կկատարի Բորիս Գրոմովը:
Արտակարգ իրավիճակների նախարար Շոյգուի թեկնածությունը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջակել է ապրիլի 4-ին:
«Եդինայա Ռոսիայի» կողմից Մեդվեդեւին ներկայացված թեկնածուների ցանկում են եղել նաեւ Ռեուտովի քաղաքապետ Ալեքսանդր Խոդիրեւը եւ Մերձմոսկվայի կառավարության նախագահի տեղակալ Իգոր Պարխոմենկոն:




























