Սուրճը` ֆիզիկական վարժությունների հետ միասին կարող է պայքարել մաշկի քաղցկեղի զարգացման դեմ, կարծում են Նյու Ջերսիի Էռնեստ Մարիոյի դեղաբանական դպրոցի գիտնականները: Նման եզրահանգման նրանք եկել են մկների վրա գիտափորձ կատարելուց հետո: Նշված կոմբինացիան նրանք կիրառել են մկների դեպքում, եւ ուռուցքների թիվը կրճատվել է մինչեւ 85%-ով:
Գիտնականները հույս ունեն, որ մոտ ժամանակներս գիտափորձի արդյունքները կկիրառվեն նաեւ մարդկանց վրա ` ցույց տալու համար բուժման տվյալ մեթոդի արդյունավետությունը, հաղորդում է The Daily Mail-ը:
Գիտափորձի ընթացքում մկները վազել են պտտանիվում`կոֆեինի չափաբաժինն ստանալուց հետո: Առանձին-առանձին թե կոֆեինը, թե ֆիզիկական վարժությունները դրական արդյունքն են տալիս, սակայն դրանց համադրության պարագայում օգուտն ավելի շատ է:
Աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացվել է Չիկագոյում` Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ասոցիացիայի (American Association for Cancer Research) տարեկան համաժողովում:




























