Թուիթերում ցանցում արված անհաջող կատակը հանգեցրել է Ջասթին Բիբերին դեմ հայցի ներկայացմանը, որի հետեւանքով  նա կարող է մի քանի միլիոն դոլար կորցնել:

18-ամյա կանադացի պատանին իր թուիթերում տեղադրել է հեռախոսահամար` «զանգեք ինձ հենց հիմա» գրությամբ: Իհարկե, հեռախոսահամարը նրանը չէր, նա պատահական թվեր էր գրել, բայց պարզվել է, հեռախոսահամարը պատկանում է տեխասցի մի տարեց զույգին: Կարելի է պատկերացնել նրանց վիճակը, երբ հեռախոսը չէր դադարում զանգելուց:

Թուիթերում գրառությունը Բիբերը վերացրել է, բայց արդեն ուշ էր: Տուժածները, ովքեր ստիպված էին ավելի քան հազարավոր զանգեր ընդունել, պատրաստվում են նրա դեմ հայց ներկայացնել դատարան, հաղորդում է TMZ-ը: