Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալաադդին Բուրուջերդին հայտարարել է, թե P5+1 երկրների հետ միջուկային բանակցությունների անցկացման վայրը ոչ մի կերպ Ստամբուլը չի կարող լինել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտել է, թե Սիրիայի հարցում Թուրքիայի որդեգրած անտրամաբանական քաղաքականության պատճառով Թուրքիան փաստացի կորցրել է բանակցությունններն իր երկրում անցկացնելու իրավասությունը։




























