Երկրի բնակչությունը կտրուկ ծերանում է, որի հետեւանքով աշխարհում շուտով ավելի շատ կլինեն տարեց մարդիկ, քան` երեխաներ, եւ ավելի շատ ծեր մարդիկ, քան` երբեւէ: Այդ մասին ասված է Առողջության համաշխարհային կազմակերպության կանխատեսման մեջ, որն արվել է Առողջության համաշխարհային օրվա` ապրիլի 7-ի առթիվ:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, առաջիկա 5 տարիների ընթացքում 65 եւ ավել տարեկան մարդկանց թիվը կգերազանցի 5 եւ ավել տարեկան երեխաների թվին: 2050-ին բոլոր տարեց մարդկանց թիվը կգերազանցի 14 տարեկանից ցածր բոլոր երեխաների թվին:
2000-ից 2050-ն ընկած ժամանակահատվածում 60 տարեկանը գերազանցող բնակչության տոկոսը 11-ից կդառնա 22: Այդ տարիքի մարդկանց թիվը կարող է 605 միլիոնից հասնել 2 միլիարդի:




























