Ֆրանսիայի հյուսիսում` Լա-Մանշ նեղուցի ափին տեղակայված «Փենլի» ատոմակայանի շենքում ապրիլի 5-ին պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը` վկայակոչելով Electricite de France (EDF) էլեկտրակայանի օպերատորին, կրակը բռնկվել է երկրորդ էներգաբլոկի տարածքում: Միացել է հրդեհային ազդանշանային համակարգը, որի արդյունքում ռեակտորը ավտոմատ կերպով անջատվել է:
«Տուժածներ չկան, միջադեպը հետեւանքներ չի ունենալու շրջակա միջավայրի համար»,-ասված է EDF-ի հաղորդագրության մեջ:




























