Մեծ Բրիտանիայում 88 տարեկանում վախճանվել է ժամանակակից ռոքի նախահայրերից մեկը` Ջիմ Մարշալը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Մարշալը հայտնի է նրանով, որ ստեղծել է էլեկտրոկիթառի համար աշխարհում ամենահայտնի ուժեղացուցիչներից մեկը: Անցած դարի 60-ականներին, Լոնդոնում ունենալով ոչ մեծ երաժշտական խանութ, նա հավաքել է իր առաջին ուժեղացուցիչը: Նշվում է, որ առաջին ուժեղացուցիչը նա պատրաստել է իր համար:

Մի քանի տարի անց Մարշալին «ապրանքի» համար դիմել են Ջիմի Հենդրիքսը, Deep Purple-ից Ռիչի Բլեքմորը,  The Who-ից Փիթ Տաունշենդը: