Գերմանիայում 76 տարեկանում վախճանվել է Ֆերդինանդ Ալեքսանդերը` Ֆերդինանդ Պորշեի թոռը:
Ինչպես հաղորդում է «Վեստին», հենց Ալեքսանդերն է 1963 թ-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում աշխարհին ներկայացրել Porsche-911-ի առաջին նմուշները:
«Կյանքից հեռացել է մարդ, ով մեր մեքենաների համար մշակել է այնպիսի դիզայն, որով մեր մակնիշը ճանաչում են մինչ օրս: Մեր արտադրանքի արտաքին տեսքը մեր սեփականությունն է եւ ապագայում եւս մնալու է մեր ընկերության այցեքարտը»,-Ֆերդինանդ Ալեքսանդերի մահվան կապակցությամբ հայտարարել է Porsche-ի վարչության նախագահ Մաթիաս Մյուլլերը:




























