Ողջ աշխարհում կենդանի ապրանքի առեւտրի զոհ է 2,4 մլն մարդ: Այդ մասին ապրիլի 5-ին ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված «Կենդանի ապրանքի առեւտրի դեմ պայքար» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության վարչության տնօրեն Անտոնիո Մարիա Կոստան` ընդգծելով, որ նրանց 80%-ը, այսինքն մոտ 2 միլիոնը սեքս-ստրկուհիներ են` կանայք, որոնց քրեական կազմակերպություններն ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ:
Որոշ տվյալներով` կենդանի ապրանքի առեւտրից տարեկան ստացվում է 32 մլրդ դոլար, եւ այն շահութաբերությամբ մրցակցում է զենքի եւ թմրանյութերի վաճառքի հետ:




























