Թերթը գրում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժեշտի ասուլիս հրավիրեց, ասաց, որ պատգամավորական մանդատը վայր է դնում, սակայն ՀՀԿ-ն եւ մասնավորապես պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նրան համոզելով, նորից ընդգրկեցին ընտրապայքարում:

Թերթն այդ կապակցությամբ զրուցել է  «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ. «Ռուբեն Հայրապետյանը վերադարձավ քաղաքականություն` իմ գործընկեր Ստյոպա Սաֆարյանին արժանի մրցակից լինելու համար: Որովհետեւ հայտնի դարձավ, որ Ստյոպա Սաֆարյանն իր թեկնածությունը դնելու է այնտեղ՝ թիվ 1 ընտրատարածքում եւ հանրապետականի նախկին թեկնածուն ուղղակի ի զորու չէր պայքարելու գործընկերոջ դեմ: Դրա համար բերեցին, որ դառնա թեկնածու՝ 1-ին ընտրատարածքում»:

Հարցին` քաղաքականությունը շա՞տ բան կկորցներ, եթե Ռուբեն Հայրապետյանը զբաղվեր միայն ֆուտբոլով` պարոն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ` ֆուտբոլը շատ կշահեր, ինչպես ինքը ասել էր»:

Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հետ պայքարում է նաեւ Գայանե Առուստամյանը: