ԱՄՆ-ի ափային  պաշտպանությունը թնդանոթներով խորտակել է  նավ-ուրվականը, որը մեկ տարվա դեգերումների արդյունքում  անցել էր Խաղաղ օվկիանոսը եւ հայտնվել Ալյասկայի ափերում:

50-մետրանոց «Մարու» նավը ծովում էր հայտնվել 2011 թվականի մարտին Ճապոնիայի ափերում տեղի ունեցած ահավոր ցունամիից հետո: 

Նավ-ուրվականը որոշել են խորտակել, քանի որ այն վտանգ էր ներկայացնում այլ նավերի համար: Լքյալ նավի, որի անվանումը թարգմանվում է որպես «հաջողություն», բախտը կարող էր բերել, եթե քարշակող որեւէ մեկն ստանար նրա բոլոր իրավունքները:

Սկզբում թափառականի առնչությամբ հավակնություններ է ունեցել նրա կողքով լողացող կանադական ձկնորսական նավի նավապետը: Սակայն  «Մարուին» քարշակով տանել նրան չի հաջողվել: 

 «Հաջողությունը» վերջին թնդանոթային հրավառությամբ ուղղորդվել է հատակ, հաղորդում է  ntv.ru-ն: