«Ընհա-3» հյուսիսկորեական հրթիռն ամբողջովին հավաքված է եւ պատրաստ է մեկնարկին: Մոտակա օրերին այն կտեղափոխվի ԿԺԴՀ-ի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թոնչան-նիի մեկնարկային հրապարակ:
Հրթիռը մեկնարկի համար կարող է հաստատվել հարթակում արդեն ապրիլի 6-ին: Վառելանյութային պահեստը, որը գտնվում է անմիջապես մեկնարկի վայրի մետ, արդեն ամբողջովին լցված է վառելանյութով` հրթիռի լիցքավորման համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երկրի արհեստական արբանյակ «Քվանմենսոն-3»-ով հյուսիսկորեական «Ընհա-3» հրթիռակրի մեկնարկը Փհենյանը մտադիր է իրականացնել ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում: Այն իրականացվում է ԿԺԴՀ-ի հիմնադիր գեներալասիմուս Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին:
Ընդ որում, Ճապոնիան ամբողջովին պատրաստել է իր ՀՀՊ համակարգը` այդ հրթիռին դիմավորելու համար: Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական արդեն հրաման է տվել զինված ուժերին կործանել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն կամ նրա մասերը վտանգ կներկայացնեն երկրի տարածքին:




























