Խոշոր վթար է տեղի ունեցել ապրիլի 6-ի առավոտյան Ռուսաստանում. Նիժնի Նովգորոդ-Կիրով մայրուղու 112-րդ կմ-ի վրա բախվել են ուղեւորատար զբոսաշրջային Hider ավտոբուսը եւ Scania բեռնատար ավտոմեքենան:
Վթարի պահին ավտոբուսում գտնվել են 47 մարդ` ներառյալ երեք երեխաներ եւ երկու վարորդները: Ճանապարհային պատահարի արդյունքում զոհվել են երեք մարդ` բեռնատարի վարորդը եւ ավտոբուսի երկու ուղեւոր: Եւս 25 ուղեւոր տուժել են, հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ԱԻՆ-ի մարզային վարչության մամլո ծառայությանը:




























