Ապրիլի 5-ի ժամը 20:27-ի սահմաններում Հայաստանի ԱԻՆ են զանգահարել Երեւանի Եզնիկ Կողբացու փողոցի տներից մեկի բնակիչները:  Ահազանգի պատճառն է եղել ծառի վրա արդեն չորս օր մնացած կատուն:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, կատվին օգնության է շտապել փրկարարների հերթապահ խումբը: Փրկարարական գործողությունը հաջողությամբ է ավարտվել, կատուն իջեցվել  է 15մ բարձրությունից եւ ազատ արձակվել: