Ամերիկյան Վայոմինգ նահանգի Բուֆորդ փոքր քաղաքն աճուրդում վաճառվել է 900 հազար դոլարով: Այն գնորդը ձեռք է բերել վիետնամական Հո Շի Մին քաղաքից:
Հիշեցնենք, որ Բուֆորդի միակ մշտական բնակիչ Դոն Սեմմոնսը, որին երկար տարիներ պատկանում էր քաղաքի ամբողջ անշարժ գույքը, որոշել էր վաճառել իրեն պատկանող քաղաքիկի ամբողջ ունեցվածքը եւ տեղափոխվել, ըստ նրա, մի տեղ, որտեղ կան ավազե ափեր:
Քաղաքի նոր տիրոջը կհասնի երեք ննջարաններով տուն, նկուղ, ավտոլիցքավորման կայան, խանութ եւ 1905 թվականին կառուցված դպրոցի շենք, ինչպես նաեւ ԱՄՆ-ն հատող 80 մայրուղու երկարությամբ 4 հա հողատարածք, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ապրիլի 5-ին համացանցում տեղի ունեցող աճուրդին մասնակցել են 25 գնորդներ, եւս 20-ը, որոնց շարքում էլ եղել է սեփականատեր դառած վիետնամցին, գտնվել են անմիջապես Բուֆորդում:
Ավելի քան հարյուր տարի առաջ քաղաքի բնակչությունը, որն այն ժամանակ գտնվել է տրանսցամաքային երկաթուղային ճանապարհի վրա, կազմել է շուրջ 2000 մարդ: Սակայն ավելի ուշ, երկաթուղու` այլ տեղ տեղափոխմամբ, բնակիչները լքել են քաղաքը:




























