Մեքսիկայում խոշոր ավտովթարի հետեւանքով 14 մարդ է մահացել, եւս 7-ը` վնասվածքներ են ստացել:

Վթարը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, օրվա երկրորդ կեսին, Մեքսիկայի Խալիսկո նահանգի Էլ-Կարմեն քաղաքից ոչ հեռու:

Միկրոավտոբուսը շաքարեղեգի պլանտացիաների աշխատակիցներին էր տեղափոխում, երբ բախվել է ծառին:

Վթարի հետեւանքով 11 մարդ տեղում մահացել է, երս երեքը մահացել են հիվանդանոցում: Ավտոբուսի 7 ուղեւորներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Իզվեստին»` վկայակոչելով մեքսիկական La Crоnica de Hoy պարբերականը:

Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել բարձր արագության պատճառով: