ԱՄՆ-ը եւ Պարսից ծոցի 6 երկրներ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ կստեղծեն, որպեսզի որպեսզի «Իրանին ճիշտ ազդակ ուղարկեն»: Այս մասին հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար շեյխ Խալիդ ալ-Խալիֆան:

Ինչպես հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը», Վաշինգթոնի հետ խորհրդակցություններ են վարում նաեւ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը, Օմանը եւ Արաբական միացյալ էմիրությունները: Կկազմակերպվի միասնական ռադարային ցանց եւ տեղեկատվության փոխանակման համակարգ:

ՀՀՊ «Փեթրիոթ» համակարգերն արդեն տեղադրվել են Սաուդյան Արաբիայում եւ Արաբական միացյալ էմիություններում:

Համակարգը նպատակ ունի պաշտպանել նավթային հանքավայրերը եւ տերմինալները`Իրանի հնարավոր հարվածներից: