Չորս ու կես տարվա ազատազրկման է դատապարտվել իրանցի հայտնի իրավապաշտպան Մանսուրե Բեքիշին: Նրան մեղավոր են ճանաչել հակակառավարական քարոզչոթյան մեջ, ինչպես նաեւ ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններում:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը Մանսուրե Բեքիշը հիմնադրել է «Սգող մայրեր» կազմակերպությունը: Նա միավորել է կանանց, որոնց երեխաները զոհվել են, անհայտ կորել կամ ազատազրկման են ենթարկվել 2009-ի հակակառավարական ելույթներից հետո:
Բեքիշը մտադիր է բողոքարկել դատավճիռը:




























