ՀԱՊԿ -ի անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարություն է ընդունել ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու վերաբերյալ: Այդ մասին ապրիլի 6-ին ՀԱՊԿ -ի ԱԳՆԽ-ի ընդլայնված ձեւաչափով նիստի շրջանակում հաղորդել է Ղազախստանի արտգործնախարար Երժան Կազիխանովը:
Կազիխանովի խոսքով` նեղ կազմով քննարկումների ընթացքում շոշափվել են անվտանգության արտաքին սպառնալիքի, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական ճնշումների դեպքում հավաքական միջոցառումների եւ դաշնակիցների փոխօգնության հարցեր:
«Աֆղանստանի տարածքից աճող սպառնալիքների եւ անվտանգությանն ուղղված մարտահրավերներին հակազդում`պայմանավորված երկրի անվտանգության պատասխանատվությունը Աֆղանստանի Իսլամական Հանրապետությանը փոխանցելու հետ, այդ թվում` տաջիկա-աֆղանական սահմանի ամրացման հարցը, ինչպես նաեւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի բեռնափոխադրումը (քննարկվել են նիստում)», - պատմել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա` ներկա իրավիճակը կապված Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում իրադրության սրման հետ, եւս եղել է ԱԳՆԽ-ի քննարկման առարկա` նեղ կազմով: Ղազախստանի ԱԳՆ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ ԱԳՆԽ-ը քննարկել է «հակահրթիռային պաշտպանության ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների քաղաքական շահերի եւ անվտանգության ապահովման վերաբերյալ հնարավոր համաձայնեցված քայլերը եւ այլ կարեւոր հարցեր»:
Հիշեցնենք, որ Աստանայում ՀԱՊԿ-ի ԱԳՆԽ-ի նիստում մասնակցում է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀԱՊԿ-ում Հայաստանից բացի ընդգրկված են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:




























