Սվետլոգրադում երիտասարդ կինը սպանել է երկու ամսական երեխային եւ փորձել ինքնասպան լինել` ելնելով նյութական վիճակից:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, ապրիլի 5-ին կինը, տանը մենակ մնալով տանը, ներսից փակել է դուռը եւ դանակը խրել է իր երկու ամսական քնած երեխայի սիրտը, որից հետո կտրել է նրա կոկորդը: Երեխան տեղում մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Այնուհետեւ կինը փորձել է ինքնասպան լինել. Նա դանակով հարվածել է վզին, իսկ հետո փորձել է կախվել, բայց նրա բոլոր փորձերը անհաջողությամբ են ավարտվել: Նրան հոսպիտալացրել են:




























