Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը չի ցանկանում կանխագուշակել մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում հնարավոր խախտումների որակը եւ քանակը:
«Ես պայծառատես չեմ»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Բայց առաջիկա ընտրությունների վերաբերյալ որոշակի կարծիք նա հայտնել է: Այսպես, նրա կարծիքով, եթե նախորդ ընտրությունների ընթացքում ավելի «խնդրահարույց էր» քվեարկության օրը, ապա ներկայիս ընտրությունների դեպքում, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, դիտորդների քանակը եւ իշխանությունների վճռական հայտարարությունը` ընտրությունները անհրաժեշտ մակարդակով անցկացնելու վերաբերյալ, ապա, խնդիրները մեծամասամբ կլինեն նախընտրական փուլում: Ընտրությունների օրը, ամենայն հավանականությամբ, կլինի խաղաղ եւ հանգիստ: Նա նաեւ չի բացառում ճնշումը, ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից:
Կհամապատասխանի արդյոք իրական պատկերը նկարագրություններին, թե կծավալվի իրական գաղափարական պայքար, հայտնի չէ, բայց օմբուդսմենը «երազում է վերջինիս մասին»:
Ընդհանուր առմամբ, նա խուսափում է քաղաքական քննարկումների մեջ ներքաշվելուց: «Կարծում եմ ինձ քաղաքականության մեջ քաշելու փորձեր դեր կլինեն, բայց ես պատրաստ չեմ»,-հավաստիացրել է Կարեն Անդրեասյանը:




























