Թաթարստանում ընկել է Bell ուղղաթիռ: Ավիավթարի հետեւանքով զոհվել է օդաչուն. ուղղաթիռում միայն նա է եղել:

Bell-407-ը Բուղուլմից Կազան է թռել ապրիլի 6-ին, ժամը 09:40-ին: Թռիչքից մոտավորապես կես ժամ անց նրա հետ կապը կորել է, հայտնում է rbc-ն: 

Ըստ փրկարարների տվյալների` կորած ուղղաթիռի SOS ազդանշանն ստացել է ԱԻՆ-ի ավագ  հերթապահը` ապրիլի 6-ին, ժամը 11:30-ին: Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են ընկած ուղղաթիռը: