Ֆրանսիան չի ճանաչել այսօր` ապրիլի 6-ին, հայտարարված Ազավադի անկախությունը:
Պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն հայտարարել է, որ անկախության միակողմանի հռչակումը, որը չի ճանաչվել աֆրիկյան պետությունների կողմից, Ֆրանսիայի համար ոչ մի նշանակություն չունի, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ապստամբ «Ազավադի ազատագրման ազգային շարժումը» հայտարարել էր Մալիի հյուսիսային մասի անկախության մասին:
Շարժման առաջնորդ Մուսսա Աղ Աթահերը ֆրանսիական France 24 հեռուստաալիքի եթերում նշել էր, որ ինքնահռչակ պետությունը ճանաչում է հարեւան երկրների ներկայիս սահմանները: Ակնհայտ է, որ իրերի նման դրությանը չի համաձայնի Մալիում իշխանության եկած ռազմական իշխանության առաջնորդ Ամադու Սանոգոն:




























