Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դժգոհ է տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանի` իր ներդրման վերաբերյալ արձագանքից: Մարդու իրավունքների պաշտպանն իր կարծիքն արտահայտել է ապրիլի 6-ի մամլո ասուլիսին:
Ներկայացնելով 2011 թվականի արդյունքների մասին պետական գերատեսչությունների մասին իր զեկույցը` Անդրեասյանը հայտնել է, որ ամենակառուցողականը եղել է ոստիկանության արձագանքը, որը խոստացել է զբաղվել բարձրացված հարցերով:
Դատախազության պատասխանն օմբուդսմենին ավելի քիչ է դուր եկել, եւ Անդրեասյանը հույս է հայտնել, որ հետագայում իրադրությունը կփոխվի:
Սակայն օմբուդսմենի համար ամենատարօրինակ եւ անընդունելին եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արձագանքը, որի ղեկավարը տարբեր մեկնաբանություններով օմբուդսմենի զեկույցում Հանձնաժողովի վերաբերյալ նշված բացթողումներն անարդար է համարել: Մանրամասնելով «սիրաշահող» կարծիքների փոխանակումը` որպես օրինակ Անդրեասյանը նշել է «Ալեքս Գրիգ» ընկերության հետ կապված հարցը. Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել էին թերացումներ (կեղծ օղու վաճառք), ընկերությունը տուգանված է, այնուհետեւ հաջորդել է դիմում դատարան, իսկ այդ նույն ընթացքում կասկածելի օղու վաճառքը շարունակվում է: Ըստ օմբուդսմենի` ընկերությունն, իհարկե, կարող էր բողոքարկել Հանձնաժողովի որոշումը դատարանում, սակայն ամեն դեպքում մինչեւ դատարանի որոշումը «տուգանված» օղու վաճառքը պետք է դադարեցվեր:
Հանձնաժողովի որոշման չիրագործումը կարող էր դառնալ երկրորդ տուգանքի պատճառ, որը նույնպես տեղի չէր ունեցել:



























