Մերձմոսկվայում տղամարդը փակվել է հրդեհվող տանը եւ կրակել հրշեջների վրա:
Մոսկովյան մարզի իրավապահ մարմինները հաղորդել են, որ հրդեհի մասին տեղեկությունն ստանալուց հետո, մի հարկանի սեփական տուն են ուղեւորվել հրշեջները: Երբ նրանք փորձել են հանգցնել հրդեհը, տանը փակված տղամարդն սկսել է կրակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկա պահին «Շտապօգնության» աշխատակիցները ուղղակի սպասում են, թե երբ են վերջանալու տղամարդու մոտ եղած փամփուշտները: Կա ենթադրություն, որ նա սթափ վիճակում չէ:
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայության աշխատակիցները:




























