Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակում է Մալիում իր դեսպանատունը, որի աշխատակիցները կտարհանվեն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Բամակոյում դեսպանատան աշխատակիցների ժամանակավորապես հետ կանչելու եւ դեսպանության աշխատանքի ու հյուպատոսական ծառայության դադարեցման մասին որոշումն ընդունվել է Մալիում անկայուն իրադրության եւ Սահմանադրությանը չհետեւելու պատճառով, հայտնում է AFP-ը:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Մալին որքան հնարավոր է շուտ: Ինչպես նաեւ նշվում է, որ Մալիում մնացած բրիտանական հպատակները հյուպատոսական ծառայությունների համար կարող են դիմել հարեւան Սենեգալի բրիտանական դեսպանատուն:
Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը փակում է դեսպանությունը Մալիում այն բանից հետո, երբ երկրում ռազմական հեղաշրջում էր իրականացվել:




























