Ելաբուգայում ադրբեջանցիները որպես սեփական այբուբեն են ներկայացրել հայկական տառերը: Նրանք հայոց այբուբենը ներկայայացրել են «ադրբեջանական խումբ» բաժնում` Կազանի դաշնային համալսարանի Էլաբուգայի պետական մանկավարժական համալսարանի էթնոմշակութային կրթության գիտա-մեթոդական կենտրոնի կայքում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Նշենք, որ ադրբեջանցիները, չունենալով իրենց տառերը, խորհրդային ժամանակահատվածում օգտվում էին ռուսատառ այբուբենից, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, անցել է լատինատառ այբուբենի:
Համալսարանի տնօրեն Ելենե Մերզոն հաղորդել է ադրբեջանական լրատվամիջոցներին, որ «ադրբեջանական խմբի» համար հայկական այբուբենն իրենց տրամադրել է Ելաբուգայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Զիվար Օրուջովը:




























