Տղամարդը, որը պատսպարվել էր Մերձմոսկվայի այրվող տանը եւ կրակել հրշեջների վրա, ինքնասպան է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մեկհարկանի առանձնատանը հրդեհի բռնկման մասին ազդանշանի ստացվելուց հետո արտակարգ պատահարի վայր են ժամանել հրշեջները: Երբ նրանք փորձել են մարել կրակը, տան ներսում պատսպարված տղամարդն սկսել է կրակել: 

Ինչպես իրավապահ մարմիններին հղում անելով հայտնում է ՌԻԱ Նովոստին,  հրաձգության ընթացքում փրկարարներից եւ ոստիկաններից ոչ ոք չի տուժել: Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունը բանակցություններ է վարել  տղամարդու հետ, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: 

Տան հրդեհը մարվել է,  մարման աշխատանքներին մասնակցել է 59 մարդ: Ըստ նախնական տվյալների` տղամարդն անձամբ է հրդեհել տունը` գտնվելով ոչ սթափ վիճակում: