Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի ժամացույցների հավաքածուի համար, որի մեջ ներառված են այնպիսի հայտնի ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են «Ռոլեքս»-ը, «Կարտիեն», «Բլանպեն», «Օդեմար-Պիգեն» եւ «Բրեյթլինգը», վաճառվել է 443 հազար եվրոյով` Փարիզում տեղի ունեցած աճուրդի ժամանակ:
Ներկայացված ժամացույցներից շատերը ունեն իրենց պատմությունը: Օրինակ, Royal Oak-ը դերասանը կրել է մարտաֆիլմերում:
Ինքը Ալեն Դելոնը չի մասնակցել աճուրդին, որը տեղի է ունեցել Փարիզում, ապրիլի 5-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























